CASTING.AM
International talent agency
Новости
ՙԵս եմ՚ Միջազգային Երիտասարդական Կինոփառատոն
Հայաստանի կինեմատոգրաֆիստների Միությունը 2007թ. ապրիլի 26-30-ը արդեն չորրորդ անգամ կազմակերպում է ՙԵս եմ՚ Միջազգային Երիտասարդական Կինոփառատոնը:
Նոմինացիաները.
- Grand Prix
- Լավագույն ուսանողական աշխատանք
- Լավագույն օպերատորական աշխատանք
- Լավագույն ռեժիսոական աշխատանք
- Լավագույն կլիպ
- Լավագույն անիմացիոն ֆիլմ
Նշյալ 6 մրցանակներից յուրաքանչյուրին արժանացած անհատը կամ խումբը կստանա համապատասխան դիպլոմ, մրցանակ:
Մրցանակների հավակնելու իրավունք ունեն ստեղծագործողներ ինչպես Հայաստանից, սփյուռքից և արտերկրներից:
Փառատոնին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան ստեղծագործողներ:
Մրցանակի կարող են ներկայացվել 2006 – 2007 թվականներին ստեղծված աշխատանքները:
Այն լրագրողները, որոնք ցանկանում են լուսաբանել փառատոնը պետք է հավատարմագրվեն Հայաստանի Կինեմատոգրաֆիստների Միություն մինչև ապրիլի 20-ը, ներկայացնելով լրագրողի վկայական, նրա պատկանելիությունը այս կամ այն ԶԼՄ-ի և 1 լուսանկար 3 x 4 բեաջի համար:
Աշխատանքները պետք է ներկայացվեն մինչև 2007թ. մարտի 15-ը VHS և DVD ֆորմատով, լրացված գրանցման բլանկի հետ մեկտեղ, հետևյալ հասցեով`
ք.Երևան, Վարդանանց 18, Կինոմիություն, III հարկ, I սենյակ,
հեռախոս 54-05-28, ֆաքս`56-79-87, e-mail unikino@yandex.ru :
Փառատոնի տնօրինություն: